Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Պետական բուհերի թիվը մինչև 2030թ.-ը կհասցվի 8-ի

Հասարակություն

16 Մարտի, 13:09

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ պետական բուհերի թիվը մինչև 2030թ-ը կհասցվի 8-ի։

«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» հաստատման ժամանակ Անդերասյանը նշել է. «Խոսքը պետական ֆինանսավորմամբ բուհերի մասին է։ Դրանց թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական–հետազոտական ուժեղ բաղադրիչներ արվեն։ Կստեղծվի ակադեմիական քաղաք` որպես որակյալ բարձրագույն կրթության ու գիտության արդիականացման ենթակառուցվածք։ Նախատեսվում է, որ այս ուղղությամբ արվող գործողությունների արդյունքում մեր 4 բուհեր առնվազն ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում»։ 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կրթական զարգացման բարեփոխումները նախատեսվում է սկսել մսուրներից։ Այդ նպատակով բոլոր խոշորացված համայնքներում կստեղծվեն 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայություններ` աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար։ Ըստ Անդրեասյանի, խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը