ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
Հասարակություն
15 Մարտի 2023, 21:46Մարտի 15-ին, ժամը 19։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Գ․ Հ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն