210 հարկ վճարողի մոտ բացահայտվել են ՀԴՄ կիրառման կանոնների խախտումներ
Հասարակություն
15 Մարտի, 18:01
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 210 հարկ վճարողի մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 70.4 մլն դրամի չափով տուգանք:
ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում