Հասարակություն

Բրյուսովի ուսանողները դասադուլ են հայտարարել

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Բրյուսովի ուսանողները, սակայն, դեմ են այս նշանակմանը, և այսօր դասադուլ են հայտարարել։

Հիշեցնենք հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը։

Երեկ էլ ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։