Հասարակություն

«Հարցն անձի հետ չէ կապված». Բրյուսովի պրոռեկտորը՝ դասադուլի մասին

«Հարցն անձի հետ չէ կապված». Բրյուսովի պրոռեկտորը՝ դասադուլի մասին

«Դավիթ Գյուրջինյանի նշանակումը որպես Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար հակաօրինական է․ սա է ողջ խնդիրը»,- այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ շեշտելով, որ հարցն անձի հետ չէ կապված։

Նրա խոսքով՝ Գյուրջինյանի նշանակումը հակասում է սահմանադրությանը, բուհական ինքնավարությանը, ազատությանը, հիմնադրամների մասին օրենքին. «Ամեն ինչին հակասում է՝ տրամաբանությանը, բարոյականությանը։ Դրա համար էլ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում», - ասաց Ակոպյանը։

Ըստ Ակոպյանի՝ իրենք ցանկանում էին գիտական խորհուրդ հրավիրել. «Մենք նամակն ուղարկել ենք երեք հոգանոց ժամանակավոր խորհրդին, որտեղ ասվում է, որ երեքով որոշում եք կայացրել, եկեք համալսարան և ներկայացրեք ձեր որոշման իրավական հիմքերը»:

Նշենք՝ այն բանից հետո, երբ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվ․ համալսարանի ռեկտորի ժ/պ, բուհի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ պատճառաբանելով, որ դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։

Ակոպյանն ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե դասադուլը որքան կշարունակվի։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ռեկտորի ժ/պ-ի նշանակումը առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական