Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան 2 ℃

Рус Eng

Կապան քաղաքում սարալանջին բռնկված հրդեհը մարվել է

Հասարակություն

15 Մարտի, 14:48

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ Կապան քաղաքում բռնկված հրդեհը դեռևս մարված չէ։ Հայտնում ենք, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է մարտի 15-ին՝ ժամը 09։45-ին, այրվել է 22 հա խոտածածկույթ: Տեղեկատվությունը ՆԳՆ ՓԾ ֆեյսբուքյան և տելեգրամյան պաշտոնական էջերում սահմանված կարգով զետեղվել է։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին՝ ժամը 13։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին՝ ժամը 17:15-ին։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում