«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցներն այս օրերին մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարում են ուսումնասիրություններ՝ պարզելու ճանապարհահատվածների պատվածքի առկա վիճակը։
Ակնադիտական ուսումնասիրություններից հետո կկատարվեն նաև լաբորատոր հետազոտություններ, որոնց հիման վրա կորոշվեն այն ճանապարհահատվածները, որոնք կընդգրկվեն 2023 թվականի միջին նորոգման ծրագրի շրջանակում։