Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 12 ℃

Рус Eng

Ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ

Հասարակություն

14 Մարտի, 23:43

Մարտի 14-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1992 թ․) պայթել է հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրդեհը մեկուսացվել  է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է ավտոմեքենան:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը