ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, թե Լաչինի միջանցքի շրջափակումը ո՛չ մարդկային է, ոչ էլ օրինական։
«Ես հանդիպել եմ մարդկանց հետ, ովքեր ապրել են ԼՂ-ում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է ԼՂ-ում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ Արցախին հումանիտար աղետ է սպառնում. «Մենք բախվում ենք հումանիտար ճգնաժամի, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն անօրինական է։ Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որը պարտադրում է Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ տեղաշարժի համար։
Այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումը այսօր, անհապաղ»։