Հասարակություն

«Մի տարի է՝ ուզում եմ իմ տունը վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից նորակառույց շենքում բնակարան գնելուն։

Նա հիշեցրել է, որ 2018թ․ մինչ այսօր 25 հազար մարդ, օգտվելով եկամտահարկի վերադարձի ծրագրից, բնակարաններ է գնել․ «25 հազար մարդու 35 մլրդ դրամ ենք տվել, որ բնակարանային հարցերը ապահովեն»։ Փաշինյանը նաև նշել է, որ օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագիր ներկայացնեն եկամուտների և ծախսերի մասին. «Երբ հայտարարագիր ներկայացնեն, հնարավորություն կունենաք դիտարկելու և քննարկելու»։

Փաշինյանը նաև կեսկատակ ասել է. «Մի տարի է՝ ուզում եմ իմ տունը վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում վաճառել»։