Երեկ ոստիկանության կողմից թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու համար հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 2 անձ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
«Նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ բյուրեղանման զանգված։ Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց՝ 1,86 գրամ ընդհանուր քաշով, այսինքն առանձնապես խոշոր չափերով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Իրականացվում է քննություն՝ հանգամանքները պարզելու նպատակով։ Անձը, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոցը, շարունակում է մնալ արգելանքի տակ, մյուսը ազատ է արձակվել»,- հայտնեցին ՔԿ-ից։
Նշենք, որ ըստ հրապարակումների թմրանյութի գործով ձերբակալվել է պարեկ։