Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Հասարակություն

14 Մարտի, 12:47

Մի շարք ճանապարհահատվածներում իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից աշխատանքներ են տարվում Մ-16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհի՝ Սարիգյուղ բնակավայրով անցնող հատվածում։ Կողային առուների մոտ անվտանգության բարելավման նպատակով տեղադրվում են անվահրիչներ, որոշ տեղամասերում՝ բազրիքներ։ Սարիգյուղից աշխատանքները կշարունակվեն մինչև Կիրանց։

Հաջորդիվ աշխատանքները կտեղափոխվեն Հ-30, Մ-4-Ճամբարակ-Դրախտիկ-Մ-14 ճանապարհի կմ13+030 - կմ37+122 հատված, որտեղ ճանապարհին հարակից ժայռերի քարերը սպառնում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Շինարարի կողմից տվյալ հատվածում կկատարվի հարկադիր քարաթափում։ Իսկ Մ-4 միջպետական ճանապարհի Սևանի թերակղզու խաչմերուկում կիրականացվի նոր բաժանարար գոտի, կսահմանվեն արագացման-դանդաղեցման գոտիներ, ինչպես նաև կկառուցվի նոր շրջադարձ։

Նշենք, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը