Հասարակություն

Արայիկ Հարությունյանն ու Գիորգի Շարվաշիձեն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

«Շնորհավորել եմ դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Անդրադարձել ենք երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ»,- տեղեկացրել է Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում: