Հասարակություն

Կալանավորվել է «Մեդլայնի» փոխտնօրենը

Կորոնավիրուսի շրջանում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված գործով կալանավորվել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Նշենք, որ 2020թ. ընթացքում նա եղել է բուժկենտրոնի ավագ քույրը։

Հիշեցնենք՝ այս գործով կալանքի տակ են նույն հիվանդանոցի տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիոմնյանը։