Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Վահան Քերոբյանը քննարկել է սուրճի արտադրության ոլորտի խնդիրները

Հասարակություն

13 Մարտի, 16:29

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է սուրճի վերամշակմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա» ընկերություն՝ տեղում ծանոթանալու արտադրական կարողություններին։

Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասով, քննարկել սուրճի արտադրության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

«Ռոյալ Արմենիա» ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման միջոցառումից և ձեռք բերելփաթեթավորման հոսքագիծ։ Առաջիկա նպատակներից է  ձեռք բերել նոր սարքավորումներ, ինչպես նաև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը։

Նախարարը ընկերության ղեկավարներին ներկայացրել է նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի օժանդակության տրամադրման կարգը և պայմանները:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը