ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ՊՆ նախկին շենքը, որ իրենց կառույցի հաշվեկշռում է, վթարային է։ Նրա խոսքով, այդ շենքում նույնիսկ ժամանակավոր գտնվելու համար վտանգավոր է։
«Ի՞նչ կարևոր է՝ ՊԵԿ-ի, ՊՆ-ի, թե մեկ այլ կառույցի հաշվեկշռում է։ Պետական գույքն ունի օգտագործման կանոններ, այդ շենքն էլ վթարային է և բավականին լուրջ անվտանգային խնդիրներ կան։ Որքանով տեղյակ եմ՝ պատկան գերատեսչությունները որոշ անձանց ապահովել են կացարանով և այլ սոցիալական միջոցառումների շրջանակում զբաղվել կամ զբաղվում են այդ մարդկանց խնդիրներով»,– լրագրողների հետ զրույցում նշել է Բադասյանը։