Հասարակություն

Հրդեհից առաջ առանձին զինծառայողների մոտ թմրանյութի հայտնաբերման առնչությամբ հարուցվել է վարույթ. ՔԿ

Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի՝ հունվարի 19-ի ողբերգական հրդեհից առաջ զորամասի առանձին զինծառայողների մոտ թմրամիջոցի հայտնաբերման առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:15-ին ահազանգ էր ստացվել, որ Ազատ գյուղում այրվում է շինություն: Շինությունից դուրս էր բերվել 15 զինծառայողի դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Հայկ Մագոյան