Հասարակություն

Ոստիկաններն անառակաբարո գործողություններ կատարելու դեպք են բացահայտել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 56, անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի իրացման՝ 7, վստահված գույքը հափշտակելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու` 3-ական, բնակարանային գողության, խուլիգանության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտքը չկատարելու՝ 2-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, երեխայի առուվաճառքի, կողոպուտի, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, անառակաբարո գործողություններ կատարելու, ինքնասպանության հասցնելու, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, ինքնիրավչության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու, մարդու առևանգման և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 3 մարդ զոհվել է, 83-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: