Հասարակություն

Հայաստանը կունենա գերժամանակակից նոր քրեակատարողական հիմնարկ

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները։ 

Նրա խոսքով. «Նշված չորս հին ու ոչ բարվոք հիմնարկի փոխարեն կունենանք գերժամանակակից նոր քրեակատարողական հիմնարկ։ Այս շաբաթ արդեն մասնակցել են 3 նախագծահաշվարկային ընկերություններ և մոտակա օրերս կտեսնենք, թե որ ընկերությունն է հաղթող ճանաչվում»: