ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ ստի դետեկտորներ է ձեռք բերել։
«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես, ստի դետեկտոր (պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։
Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է նա։