Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր
Հասարակություն
11 Մարտի, 22:23
Մարտի 11-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։