Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Рус Eng

Վթար՝ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին․ «Toyota Prado»-ն բախվել է բեռնատար գնացքին

Հասարակություն

12 Մարտի, 9:23

Մարտի 12-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի տարածքով անցնող երկաթգծի վրա, բախվել են «Toyota Prado» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1987 թ.) և բեռնատար գնացքը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Գ. Ս․-ն և ուղևոր Ռ․ Վ․ Թ․-ն (ծնված 1977 թ., Վրաստանի  Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները Ռ․ Վ․ Թ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ս․-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում