Հասարակություն

Սինանյանը և Արամ Ա-ն քննարկել են հայ համայնքին վերաբերող հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ Վերապատվելի Փոլ Հայդոսթյանի և Հայ Կաթողիկե կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ հետ:

Քննարկվել են հայ համայնքի հոգևոր-կրթական, սոցիալ-տնտեսական դրությանը, hայրենիքի ներքին ու արտաքին հարցերին վերաբերող հարցերի լայն շրջանակ։