Սուրեն Պապիկյանը հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինվորներին
Հասարակություն
11 Մարտի, 16:24
Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած զինվորներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Հանդիպելով նաև զորացրված տղաների ծնողներին և հարազատներին` Սուրեն
Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։
Հետևեք մեզ Telegram-ում