ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջւ հայտնում է․
«Վայոց ձոր և Սյունիք իր առաջին այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինն առիթ ունեցավ տեսնել Հայաստանի վեհասքանչ լեռները, այցելել Հայաստանի ճարտարապետական ժառանգության եզակի կոթող հանդիսացող Նորավանք վանական համալիր, վայելել հայկական հյուրասիրություն «Հին կամուրջի» հյուրընկալ հարկի տակ և զմայլվել Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնի»՝ բրդից արվեստ ստեղծող վարպետների անկրկնելի աշխատանքներով»։