Հասարակություն

«Համագործակցության մեծ ներուժ կա»․ Քերոբյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

«Համագործակցության մեծ ներուժ կա»․ Քերոբյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի կապի նախկին նախարար Սուվի Լինդենին։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։   
 
Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, երկարաժամկետ համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել  արևային էներգիայի օգտագործմանը, կանաչ ջրածնի արտադրությանը, հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը։

Կարևորվել է հայ-ֆինլադական գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական