Հասարակություն

Կյանքից անժամանակ հեռացել է ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: 

«Անգնահատելի է տիկին Ավետիսյանի ավանդն ու ներդրած ջանքերը հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում տիկին Ավետիսյանի հարազատներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում»,- ասված է հայտարարությունում: