Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Рус Eng

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Հասարակություն

10 Մարտի, 21:07

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը` հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները:

«Թեև Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված»,- նշել է նախարարը:

Քննարկվել են նաև դատաբժշկական-գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում