Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում. Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Այլ մանրամասներ, սակայն, իրավապահ կառույցից չհայտնեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաջիկայում կտրամադրեն մանրամասներ։