Հասարակություն

Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

Մարտի 10-ին  N զորամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ: 

Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները: Նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:

Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին և զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։ Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ: