Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 21 ℃

Рус Eng

Բացահայտվել է խուլիգանության երեք դեպք

Հասարակություն

10 Մարտի, 12:42

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ավազակային հարձակման, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրամիջոցի մաքսանենգության, շինարարական, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 12 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում