Հասարակություն

Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԱԺ պատգամավոր, բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին ԱԺ-ն համաձայնություն տվեց «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու գործով Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։ Փետրվարի 13-ին Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացվել։

Հայկ Մագոյան