Կարմրուկի դեմ պատվաստողների թիվն ավելացել է
Հասարակություն
10 Մարտի, 14:23
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտարարել է, որ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և այս օրերին շտապում են լրացնել կարմրուկի դեմ պատվաստումային բացը:
Նրա խոսքով. «Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո, երբ գրանցվեց կարմրուկի այս տարվա առաջին դեպքը, ունենք 3 հազարից ավելի պատվաստում: Պատվաստվողները ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաներ, մեծահասակներ: Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, մոտ 300 սերտ կոնտակտավորներ: Տեսնում ենք, որ պատվաստման պահանաջարկը բարձր է, իրոք քաղաքացիները դիմում են պատվաստվելու»:
Սահակյանը վստահեցրել է, որ Հայաստանն ապահովված է անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով։
Հետևեք մեզ Telegram-ում