Հասարակություն

Մի շարք ընկերություններ հարկային արտոնություն ստացան. նախատեսվում են նոր ներդրումներ ու աշխատատեղեր

Մի շարք ընկերություններ հարկային արտոնություն ստացան. նախատեսվում են նոր ներդրումներ ու աշխատատեղեր

ՀՀ Կառավարության որոշմամբ, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում մի քանի ընկերություն ազատվել է մաքսատուրքից։ 

Մասնավորապես, մաքսատուրքից ազատվել է «ԲԻՈՔՈԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: 

«ԲԻՈՔՈԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել խոնավ հիգիենիկ անձեռոցիկների, բամբակյա սկավառակների, բժշկական  բամբակի  և բամբակյա չոփիկների արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 100-130 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 241 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ն։

Ըստ որոշման՝ ներմուծվող սարքավորումով նախատեսվում է ընդլայնել ծառայությունների տեսակները՝ որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղևորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1,27 մլրդ դրամի ներդրում ուղղաթիռի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ մինչև 550-600 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 127 մլն դրամ: 

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատել է «ՄԻԼԼԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԻԼԼԿԱԹ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սերուցքային կարագի արտադրության համար։  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 29 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․4 մլրդ դրամ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական