Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, SPRING PR ընկերության համահիմնադիր-նախագահ Նվարդ Մելքոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց հանրային կապերի և հաղորդակցության հմտությունները, արդյունավետ մեդիահարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրին, իր խոսքում կարևորեց արդյունավետ հաղորդակցության մշակումն ու իրականացումը՝ հանձնաժողովի գործունեության և գործառույթների վերաբերյալ կարևոր ուղերձները թիրախային լսարանի տարբեր շերտերին հասցեական ներկայացնելու և ճիշտ հանրային ընկալում ձևավորելու հարցում: