Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 20 ℃

Рус Eng

Կարևորվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը

Հասարակություն

9 Մարտի, 22:15

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Հանդիպումը կայացել է նախարարի՝ ԱՊԼ խորհրդին մասնակցելու նպատակով Եգիպտոս կատարած այցի շրջանակներում:

Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, որը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և արաբ ժողովուրդների միջև: Նշվել են նաև հայ և ղպտի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների միջև հաստատված՝ ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր կապերը:

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հարցերին: Արարատ Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցերը, դրանց կարգավորման՝ հայկական կողմի տեսլականը: Հոգևոր առաջնորդի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար մարտահրավերներին:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում