Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Ներկայացվեն են Երևանում գտնվող 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների արդյունքները

Հասարակություն

9 Մարտի, 21:13

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ստացված եզրակացությունների մասին:

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ ընդգծվել է միջազգային ընդունված նորմերը, լուծման հնարավոր տարբերակներն ու այլընտրանքային եղանակներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ոլորտում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չանտեսվեն մարդկային կյանքին սպառնացող վտանգները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար լինեն հասկանալի և կիրառելի:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին կարևորել է բոլոր բնագավառներում սոցիալական պատասխանատվության հարցը և շեշտել, որ մարդու անվտանգությունը չպետք է լինի երկրորդ պլանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ անելիքները հասկանալու և դրանք լիարժեքորեն իրականացնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը