Այսօր Երևանի Գյուրջյան 11/5 նորակառույց բարձրահարկ շենքի տարածքում դիակ է հայտնաբերվել։ Ըստ լուրերի՝ տախտակները թափվել են տղամարդու վրա, ինչն էլ մահվան պատճառ է հանդիսացել։
Radar Armenia-ն կապ հաստատեց ՆԳՆ ոստիկանության հետ, որտեղից նշեցին, որ նման բովանդակությամբ ահազանգ Նոր Նորքի բաժնում ստացվել է. «Քննչական կոմիտեի ծառայողները մեկնել են դեպքի վայր»։
ՔԿ-ից հաստատեցին, որ դեպքի հանգամանքերի վերաբերյալ տեղելություններ կհայտնեն ավելի ուշ։
Հայկ Մագոյան