Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Գյուրջյան 11/5 նորակառույց բարձրահարկ շենքի տարածքում դիակ է հայտնաբերվել։ Ըստ լուրերի՝ տախտակները թափվել են տղամարդու վրա, ինչն էլ մահվան պատճառ է հանդիսացել։
Radar Armenia-ն ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սկսված նախաքննությամբ պարզվում են դեպքի հանգամանքները»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հայկ Մագոյան