Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: