Հասարակություն

Նյու Յորքի Դեմոկրատական կոմիտեի նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին

«Քաղաքացիական պայամանագիր» և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունների միջև երկխոսություն և համագործակցություն հաստատելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ Ջեյ Ջեքոբսի հետ:

«Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահը քաջատեղյակ է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների մասին և տեղեկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը, իսկ իր համար առաջնահերթություն է աջակցել կուսակցություններին, որոնք կարողացել են փոփոխություն մտցնել ժողովրդավարական արժեքների ամրապնդման առումով:

Կարևորելով «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության որդեգրած ժողովրդավարական արժեքները՝ Ջեքոբսը պատրաստակամություն հայտնեց տարբեր հարթակներում ներկայացնել և աջակցել ՀՀ իշխանությունունների որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներին: Ջեյ Ջեքոբսի հետ պայմանավորվել ենք շարունակել շփումները՝ միջկուսակցական կապերն ամրապնդելու նպատակով»,- հայտնել է նախարարը: