Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 10 ℃

Рус Eng

Հո՛գ տարեք ձեր մասին. Անահիտ Ավանեսյան

Հասարակություն

8 Մարտի, 16:58

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիս մարտի 8-ի կապակցությամբ:

Առողջ ընտանիքի հիմքում առողջ մարդն է. թե՛ կին, թե՛ տղամարդ։

Վերադառնալով օրվա խորհրդին` մաղթում եմ, որ մեր երկրում աղջիկներն ու կանայք ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ. ծնվելու իրավունք, կրթության իրավունք, առողջ լինելու, երազելու, տաղանդն օգտագործելու իրավունք ու հնարավորություններ...

Պետությունն ու հասարակությունը պետք է երաշխավորեն այդ իրավունքներն ու հնարավորությունները` ստեղծելով բարենպաստ, աջակցող, անվտանգ միջավայր թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ամբողջական պոտենցիալն իրացնելու համար։

Հո՛գ տարեք ձեր մասին»,- ասված է Անահիտ Ավանեսյանի ուղերձում։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը