Հասարակություն

ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյունը չի անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե  իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: 

Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները: