Ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա քամին․ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հասարակություն
7 Մարտի 2023, 9:42Մարտի 6-ին, ժամը 08։30-ից մինչ 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Աջափնյակ վարչական շրջաններում , Գավառ, Աբովյան, Ծաղկաձոր, Հրազդան, Կապան, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Լոռու մարզի Օձուն և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ և կոտրվել են ծառեր:
Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման և ծառերի մասնատման աշխատանքներ։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն