Հասարակություն

Առաջին անգամ 4 հայկական բրենդ ներկայացվել է Միլանի միջազգային ցուցահանդեսում

Փետրվարի 24-ից 27-ը առաջին անգամ հագուստի 4 հայկական բրենդներ (𝗠𝗲𝗹𝗮𝗻𝘁𝗲, 𝗟𝗲𝗻𝘁𝗲𝘅, 𝗡𝗮𝗻𝗺𝗮𝗻, 𝗭𝗮𝗸𝗮𝗿𝘆𝗮𝗻) ներկայացրել են իրենց հավաքածուները Միլանի հանրահայտ White Show նորաձևության միջազգային ցուցահանդեսում: 

Մասնակցության ձևաչափը հատկանշական էր նրանով որ հավաքածուները ստեղծվել են հայ դիզայներների և գործարանների համատեղ երկարատև աշխատանքի արդյունքում: Նախաձեռնությունը իրականացրել է Նորաձևության և Դիզայնի Պալատը «Դիզայնից Արտադրություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) Reconomy և HELVETAS Swiss Inter-cooperation-ի կողմից:

Մասնակցությունը հնարավորություն է տվել հայ արտադրողներին ձեռք բերել միջազգային համագործակցություն և մուտք գործել նոր շուկա: