Հասարակություն

Այսօր քանդման աշխատանքներ կիրականացվեն Երևանի ալրաղացի շենքում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր քանդման աշխատանքներ կիրականացվեն ալրաղացի շենքում։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 7-ին՝ ժամը 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում  իրականացվելու են քանդման աշխատանքներ: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։