Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 17 ℃

Рус Eng

Կինը հետևել է «Վարկեր սև ցուցակում գտնվող անձանց» հայտարարությանն ու խարդախության զոհ դարձել

Հասարակություն

7 Մարտի, 17:13

Մարտի 3-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հաղորդում 42-ամյա մի կնոջից:

Մարտի 1-ին նա գյուղի կանգառում նկատել էր հայտարարություն` «Վարկեր սև ցուցակում գտնվող անձանց» բովանդակությամբ: Մարտի 2-ին կինը զանգել էր հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին:

Հայտնել էին, որ իր խնդրած 450 հազար դրամ վարկը հաստատվել է, և պահանջել էին իրենց տրամադրած հաշվեհամարին փոխանցել 20 հազար դրամ: Այնուհետև մարտի 3-ին նույն հեռախոսահամարից զանգել էին կնոջն ու պահանջել փոխանցել ևս 25 հազար դրամ: Կինն այդ անգամ էլ էր փոխանցել, ինչից հետո նրա զանգերին չէին պատասխանել:

Ոստիկանությունը հորդորում է լինել ուշադիր և զգոն, գործարքների մեջ չմտնել կասկածելի մարդկանց և կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում