Շամբ-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
Հասարակություն
7 Մարտի, 13:24
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում Տ-8-49 /Տ-8-48/-Լծեն (Շամբ-Տաթև) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Վերակառուցվող ճանապարհի երկարությունը մոտ 6.2կմ է։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆատբետոնե ծածկ։ Շուրջ 5կմ-ն արդեն ունի երկշերտ ասֆալտապատում։ Ճանապարհի մյուս հատվածներում կառուցվում են արհեստական կառուցվածքներ, հենապատեր, կատարվում են նաև այլ աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
