Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 20 ℃

Рус Eng

Առողջապահության նախարարը կոչ է անում կարմրուկի դեմ պատվաստվել

Հասարակություն

6 Մարտի, 19:20

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոչ է արել կարմրուկի դեմ պատվաստվել։ 

«Թեև մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստման բարձր ծածկույթ կա, կան չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք, որոնք նպաստում են հիվանդության տարածմանը և բռնկումների պատճառ դառնում:

Սիրելի՛ ծնողներ, դեպքերի աճը կանխելու և ռիսկի խմբում գտնվողներին չվտանգելու համար անհրաժեշտ է ապահովել երեխայի պաշտպանությունը երկու դեղաչափ պատվաստմամբ`
  առաջինը` մեկ տարեկանում
  երկրորդը` 4-6 տարեկանում:

Այն մեծահասակները, ովքեր վստահ չեն, որ երկու դեղաչափ պատվաստում ունեն, ևս կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Իրավիճակը վերահսկվում է, այս պահին այլ սահմանափակումների կարիք չկա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում