Հասարակություն

Քամու հետևանքով Մեղրիում կաթսայատան երկաթե խողովակը պոկվել ու վնասել է շենքի տանիքը

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ չգործող կաթսայատան խողովակը՝ մոտ 20 մետր երկարությամբ և 1 մետր տրամաչափով, ուժեղ քամու հետևանքով ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքից։ Վնասվել են տանիքի կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 150քմ), 2 էլեկտրական սյուն և 1 թթենի․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Խողովակը հեռացնելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։ Ուժեղ քամու հետևանքով Մեղրի քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։ Աղբյուրի տեղեկություններով՝ խողովակը կառուցվել է խորհրդային։